‘
Կատալոնիայի կառավարության վեց նախկին անդամներ Իսպանիայի գերագույն դատարանի կողմից 100 հազար եվրո գրավի դիմաց ազատ են արձակվել: Նրանց կողմնակիցները դիմավորել են ծափողջույններով և վանկարկումներով՝ «Դուք մենակ չեք, մենք ձեզ հետ ենք»:
Դատարանը որոշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նրանց փախուստի հավանականությունը նվազագույնն է:
Մյուս չորս քաղաքական գործիչները, այդ թվում՝ կառավարության նախկին նախագահ Օրիոլ Ժունկերասը, ներքին գործերի գծով նախկին խորհրդական Ժոակիմ Ֆորնը և երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ժորդի Սանչեսը և Ժորդի Կուիշարը, դեռ կալանքի տակ են: Դատարանի որոշմամբ՝ մեծ է վտանգը, որ այդ «քառյակը կարող է վերականգնել հանցավոր անջատական գործունեությունը»:
Փոխանցում է euronews-ը:
‘