‘Կատալոնիայի ազգային տոնը. «Հանուն Կատլոնիա հանրապետության անկախության»’

1669

Հարյուր հազարավոր մարդիկ հեղեղել են Բարսելոնայի փողոցները Կատալոնիայի ազգային տոնի օրը, որը հայտնի է նաև Դիադա անունով:

Ոստիկանության տվյալներով՝ զանգվածային ցույցի մասնակիցների՝ անկախության կողմնակիցների թիվը հասել է մեկ միլիոնի, ինչպես և մեկ տարի առաջ էր:

Տոնակատարության գագաթնակետը եղել է այն պատը քանդելը, որը խորհրդանշում էր խոչընդոտը ինքնավարության՝ անկախություն ձեռք բերելու ճանապարհին:

Ցուցարարները պահանջել են բանտից ազատ արձակել կատալոնացի անջատական քաղաքական գործիչներին, դադարեցնել ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի քրեական հետապնդումը և կրկին ինքնորոշման հանրաքվե անցկացնել:

Վերջին սոցհարցումների տվյալների համաձայն՝ Իսպանիայից Կատալոնիայի բաժանման օգտին պատրաստ է քվեարկել կատալոնացիների 46,7 %-ը, դեմ՝ 44,9 %-ը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Football Espana. Պերեսը Բենզեմային փոխարինող է գտել’
Հաջորդ հոդվածը‘Դիբալան Ռոնալդուի պատճառով կարող է հեռանալ «Յուվենթուս»-ից’