‘Կատալոնիայի անկախության հանրաքվեն նշանակվել է հոկտեմբերի 1-ին’

3454

‘

Ինքնավար Կատալոնիայի գործադիր իշխանության ղեկավար Կառլես Պուչդեմոնտը ուրբաթ օրը հայտարարել է, որ անկախության հանրաքվեն կկայանա հոկտեմբերի 1-ին, հաղորդել է Իսպանիայի հեռուստառադիոընկերությունը:

Պուչդեմոնտի խոսքով՝ հանրաքվե անցկացնելու որոշումը կայացվել է միակողմանիորեն՝ Մադիրդի կենտրոնական կառավարության հետ քվեարկություն կազմակերպելու վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո:

Հանրաքվեի մասնակիցները կպատասխանեն «Ուզու՞մ եք, որ Կատալոնիան դառնա հանրապետական կառավարմամբ անկախ պետություն»:

2014 թ. Կատալոնիան անկախության ոչ պաշտոնական հանրաքվե է անցկացրել այն բանից հետո, երբ Մադրիդը մերժել էր պաշտոնական քվեարկություն անցկացնելու առաջարկը: Քվեարկածների 80 %-ից ավելին ընտրել էր անկախությունը, սակայն խորհրդանշական հանրաքվեին մասնակցել էր 6,3 մլն գրանցված ընտրողներից ընդամնեը 2,3 մլնը:

Փոխանցում է Interfax-ը: 

‘

Նախորդ հոդվածը‘Հրազդանի քաղաքապետի որդին ներկայացել է ոստիկանություն. Ղեկին ինքն էր. SHAMSHYAN.com’
Հաջորդ հոդվածը‘Կաշառակերության համար կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավորը’