‘
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հինգշաբթի հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չի հայտարարի ինքնավարությունում:
Նա դա բացատրել է նրանով, թե չի կարողացել Իսպանիայի կառավարությունից բավարար երաշիքներ ստանալ, որ այդ քայլը կկանխի Կատալոնիայում Մադրիդի ուղիղ կառավարման սահմանումը: Իսպանիայի սենատն այդ հարցով քվեարկություն կանցկացնի ուրբաթ:
«Ես պատրաստ էի հայտարարել արտահերթ ընտրություններ, եթե երաշխիքներ տրվեին,- հայտարարել է Պուչդեմոնը՝ ելույթ ունենալով կառավարությունում:- Այսօր չկան այդպիսի երաշխիքներ, որոնք կարդարացնեին արտահերթ ընտրությունները»:
Պուչդեմոնը նաև հայտարարել է, որ այժմ Կատալոնիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի ինքնավարությունը Իսպանիայից անջատելու վերաբերյալ՝ հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվեի արդյունքներով ստացած մանդատի հիման վրա:
Փոխանցում է BBC-ն:
‘