‘
Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել անցումային շրջանի մասին, որը, անկախության կողմնակիցների կարծիքով՝ իրավաբանական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար մարզի դուրս գալու համար:
Ինչպես նշում է El Pais պարբերականը, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն հանրաքվեում Կատալոնիայի անկախության կողմնակիցների հաղթանակից հետո: Օրենքը կգործի երկու ամիս՝ մինչև մեկնարկի ինքնուրույն խորհրդարանական հանրապետության ստեղծման գործընթացը:
Հինգշաբթի Իսպանիայի Սահմանադրական դատարանը արտակարգ նիստում կասեցրել է բոլոր այդ փաստաթղթերի գործողությունը: Իսպանիայի իշխանությունները դատական որոշումները չկատարելու հետևանքների մասին նաև զգուշացրել են կատալոնական լրատվամիջոցներին, պետպաշտոնյաներին և ոստիկանության ղեկավարությանը: Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան քրեական հետապնդմամբ է սպառնացել անկախության հանրաքվեն պաշտպանող կատալոնացի խորհրդարանականներին, ինչպես նաև դիմել է թագավորության հատուկ ծառայություններին՝ քվեարկության անցկացման նախապատրաստությանը ուշի ուշով հետևելու խնդրանքով:
Ի պատասխան Սահմանադրական դատարանի որոշման՝ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, թե «Կատալոնիայում ժողովրդավարությունը ոչ ոք չի կասեցնի»:
Փոխանցում է BBC-ն:
‘