‘
Կատալոնիայի ձախ արմատական «Ժողովրդական միասնության թեկնածություն» կուսակցությունն ուրբաթ օրը նամակ է ուղղել ինքնավարության կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին՝ պահանջելով Կատալոնիայում հանրապետություն հռչակել:
«Միայն հանրապետություն հռչակելով մենք կարող ենք հարգանք դրսևորել այն բանի նկատմամբ, ինչ մարդկանց մեծ մասն արտահայտել է հանրաքվեի ընթացքում: Միայն հանրապետություն հռչակելով մենք կարող ենք այնպիսի մասնակցի հայտ ներկայացնել, որը պատրաստ է հետևել բնակչության քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, որոնք դեռ սպառնալիքի տակ են»,- ասվում է կուսակցության կայքում հրապարակված նամակում:
Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պահանջին այլ պատասխան տալը «կնշանակի տրվել նրա բոլոր սպառնալիքներին, արհամարհանքին և զսպվածության կոչին, ինչպես նաև վերադառնալ Իսպանիայի սահմանադրական օրենսդրության հուն, որի հետ սոցիալական մեծամասնությունը որոշել է խզել կապերը»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘