‘
Իսպանական ինքնավար մարզի՝ Կատալոնիայի նախագահը շաբաթ օրը պաշտոնապես հայտարարելու է անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Սեպտեմբերի 19-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է դրա օգտին:
Իսպանիայի իշխանությունները հանրաքվեն անօրինական են համարում և խոստացել են խոչընդոտել Կատալոնիայի գործողություններին:
Մադրիդի կարծիքով՝ Շոտլանդիայի հանրաքվեի նման հանրաքվեները վտանգում են Եվրամիության ամբողջականությունը:
Միևնույն ժամանակ՝ կատալոնցիները համոզված են, որ անկախությունն անհրաժեշտ է իրենց, քանի որ Մադրիդի իշխանությունները կրճատում են իրենց մարզի համար նախատեսված բյուջետային միջոցները: Փոխանցում է BBC-ն:
‘