‘
Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի անկախության վերաբերյալ հարցումը կանցկացվի նոյեմբերի 9-ին, սակայն ոչ այն ձևով, որը նախատեսված էր այն անցկացնելու հրամանով:
Այդ մասին այսօր հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը: Նա պարզաբանել է, որ մինչև վերջին պահը փորձել է պահպանել քաղաքական այն ուժերի միասնությունը, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն հարցման, սակայն պարզվել է, որ դա անհնար է:
«Իմ դիրքորոշումը հստակ է. մեր հակառակորդը, ընդ որում՝ շատ ուժեղ հակառակորդը, իսպանական պետությունն է, որը ցանկացած միջոցներով ուզում է թույլ չտալ, որ կատալոնացիներն արտահայտեն իրենց կարծիքը իրենց երկրի ապագա քաղաքական կառուցվածքի վերաբերյալ: Բնակչությանը նախապատրաստել հարցմանը՝ այն ձևով, ինչպես դա նախատեսված էր իմ կողմից ստորագրված հրամանում՝ նշանակում էր գլխով հարվածել ժայռին՝ գլուխդ կորցնելու մեծ հավանականությամբ: Ուստի մենք պետք է այլ որոշում գտնենք, որը թույլ կտա պարզել Կատալոնիայի քաղաքացիների կարծիքը և, միևնույն ժամանակ, լիովին կհամապատասխանի օրենքի տառին»,- հայտարարել է Մասը: Փոխանցում է ТАСС-ը:
‘