‘
Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրի պատմության մեջ առաջին անգամ կիրառել իսպանական Սահմանադրության 155-րդ հոդվածը և Կատալոնիային զրկել ինքնավարության կարգավիճակից:
Կատալոնիայի անկախության դեմ հանդես եկող ընդդիմության կարծիքներն այս հարցում բաժանվել են. «Պոդեմոս» կուսակցությունում այդ քայլն անարդյունավետ են համարում, մինչդեռ սոցիալիստները պատրաստ են պաշտպանել:
Սոցիալիստական կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ «խոսքը որոշակիությանը և անվտանգությանն է վերաբերում, և իհարկե՝ այդ միջոցը պետք է կարճատև և սահմանափակ լինի, ու դրա վերջնական նպատակը պետք է լինի դեմոկրատիայի, ինստիտուտների գործունեության վերականգնումը, մասնավորապես՝ կատալոնական ինքնավարության պահպանումը»:
Պոդեմոսի ղեկավար Պաբլո Իգլեսիասն էլ ասում է. «155-րդ հոդվածի կիրառումը մեր երկիրը դուրս է դնում իրավական դաշտից: Այդ միջոցը ես համարում եմ որոշում փնտրելուն հակառակ գործողություն: 155-րդ հոդվածը կատալոնացիներին չի ստիպի հրաժարվել իրենց հայացքներից»:
Կատալոնիային ինքնավարությունից զրկելու վերաբերյալ որոշումը երկրի կառավարությունը կկայացնի շաբաթ օրը:
Փոխանցում է euronews-ը:
‘