‘Կատալոնիա. «Դուք միայնակ չեք»’

2450

«Դուք միայնակ չեք». այսպիսի խոսքերով են ուղեկցել կատալոնական խորհրդարանի պատգամավորներին Իսպանիայի գերագույն դատարանի շենքի մոտ հավաքված նրանց կողմնակիցները:

Կատալոնիայի խորհրդարանի նախագահության նախկին անդամներն ուրբաթ օրը դատարան են ժամանել ցուցմունքներ տալու: Նրանք եկել են խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելի հետ միասին, սակայն դատարանի շենքից դուրս են եկել առանց նրա:

«Այդ որոշումների հիմնավորումն օրենքի հետ կապ չունի, դա զուտ քաղաքականություն է: Ըստ էության՝ Կարմե Ֆորկադելին մեղադրում են նրանում, որ նա թույլ է տվել խորհրդարանում քաղաքական բանավեճեր անցկացնել, ինչն ընդամենը նրա ստացած մանդատի շրջանակներում է», — նշել է նախկին պատգամավորներից մեկը:

«Դատարանի առջև հայտարարություն անելուց 14 ժամ անց Կարմե Ֆորկադելը դատարանի շենքից ուղիղ գնաց բանտախուց: Սակայն դատավորի որոշումը, ըստ որի՝ Ֆորկադելը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել, հույս է ներշնչում, որ դատավորները նույնպիսի փոփոխություններ կանեն նաև կատալոնական կառավարության նախկին անդամների կալանավորման որոշումներում», — նշում է Euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանում արգելվում է ծխախոտի վաճառքը’