‘
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել «Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին եւ… դիակը» կատակերգության պրեմիերան: Երկու գործողությամբ կատակերգության դերակատարներն են Արթուր Ութմազյանը, Էդուարդ Գասպարյանը, Լիդիա Գրիգորյանը, Արա Գեւորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Նաիրա Շահիրյանը, Նարինե Պետրոսյանը, Կարեն Միրիջանյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Լիդիա Լեւոնյանը: Իսկ բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյան է:
Քիչ առաջ տեղեկացանք, որ հաջորդ ներկայացումը նախատեսված է ապրիլի 3-ին, սակայն պարզվեց, որ այն կրելու է լրիվ ուրիշ վերնագիր: Ինչ-ինչ պատճառներով վերնագրից հանվել է «վարչապետ» բառը, իսկ «ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին» փոխարինվել է սիրուհի բառով: Իսկ թե ո՞րն է այս փոփոխության պատճառը՝ հայտնի չէ:
Այս համատեքստում, վաղուց հասունացել է մեկ այլ հարց, որ տանջում է թատերասեր հասարակությանը: Մեկ տարի է` ինչ Կառավարության հովանովորությամբ բեմադրվող Շեքսպիրյան «Համլետի» ներքոհիշյալ դրվագի բեմադրման համար հայրենական թատրոնի թե′ դերասանական եւ թե′ ռեժիսորական կազմը հանդիպում է մի փոքրիկ դժվարության:
ԹԱԳՈՒՀԻ -Եթե այդպես է մարդիկ կկանչեմ, քեզ խելքի բերեն։
ՀԱՄԼԵՏ -Թող, թող, եկ, նստիր, չպետք է շարժվես. Չպետք է գնաս մինչև դիմացդ հայելի պահեմ, որի մեջ տեսնես հոգուդ ներքինը։
ԹԱԳՈՒՀԻ — Ի՞նչ ես անելու, ինձ սպանել ես ուզում, օգնություն: Էհեյ, օգնություն:
ՊՈԼՈՆԻՈՒՍ (Արրասի ետևից)-Էհեյ, օգնություն, հասեք, օգնություն:
ՀԱՄԼԵՏ (Սուրը քաշելով)-Այս ի՞նչ է, մու՞կ է:
‘