Կատարը՝ Ասիայի կրկնակի գավաթակիր

136

Ֆուտբոլի Կատարի ազգային հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Ասիայի գավաթը:

Տնային առաջնության վճռորոշ խաղում կատարցիները 3-1 հաշվով հաղթեցին Հորդանանի հավաքականին, որն առաջին անգամ էր դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:

Կատարի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ այդ երկիրը ներկայացնող «Ալ Սադ» ակումբի հարձակվող Ակրամ Աֆիֆը, որը երեք գոլերն էլ խփեց 11-մետրանոցից:

Կատարցիները նախորդ անգամ Ասիայի գավաթի հաղթող էին դարձել 2019 թվականին:

Ասիայի գավաթ, եզրափակիչ

Հորդանան — Կատար՝ 1-3 

Յազան Ալ-Նաիմատ, 67 — Ակրամ Աֆիֆ, 22 (11մ), 73 (11մ), 90+5 (11մ)

Նախորդ հոդվածըԱրման Թաթոսյան. ԲԴԽ-ն իրականացնում է դատական իշխանության հեղինակազրկում
Հաջորդ հոդվածըԿոտ դ՛Իվուարը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր(տեսանյութ)