Կատարի գլխավոր օդանավակայանը պատրաստ չէ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ծանրաբեռնվածությանը

327

Կատարի գլխավոր օդանավակայանը պատրաստ չէ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ծանրաբեռնվածությանը, հաղորդում է Daily Mail-ը:

«Համադ» միջազգային օդանավակայանում անհանգստացած են, որ չեն կարողանա սպասարկել ուղևորների զանգվածային հոսքը, ինչի հետևանքով այցելուների անվտանգությունը կարող է վտանգի տակ դրվել:

Օդանավակայանի որոշ աշխատակիցներ անհանգստացած են, որ չվերթների կրկնապատկվելը (օրական 700-1600) կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Պաշտոնյաներից մեկն իրավիճակը գնահատել է «ճգնաժամային»:

Օդանավակայանը նոր մարդկանց է ընդունում աշխատանքի, սակայն առանց համապատասխան պատրաստվածության: Նորեկները 20-30-ժամյա պատրաստություն են անցնում, բայց դա բավարար չէ լիովին յուրացնելու օդանավակայանի ծրագիրն ու օպերացիոն բազմաթիվ հարցեր:

Աշխատակիցները նաև դժգոհում են, որ օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ զրկված են արձակուրդի մեկնելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը:

Նախորդ հոդվածըU.S. Chess Championship 2022. Արոնյանը նախավերջին տեղում է, Սևյանը՝ առաջատարների թվում
Հաջորդ հոդվածըԱկանի պայթյունի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող