Կոստա Ռիկայի հավաքականը կմասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Կոստա Ռիկայի հավաքականը, որը Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում զբաղեցրել էր չորրորդ տեղը, բաղձալի ուղեգրի համար պայքարեց Օվկիանիայի գոտու առաջին հորիզոնականը զբաղեցրած Նոր Զելանդիայի հետ։
Կոստա Ռիկան հաղթեց 1-0 հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլը երրորդ րոպեին խփեց 29-ամյա հարձակվող Ջոել Քեմփբելը։ 69-րդ րոպեից Նոր Զելանդիան խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ ստացավ Կոստա Բարբարոսեսը։