‘Կատրին Դընյով. Կյանքի օրենքները’

1821

Esquire ամսագիրը իր «Կյանքի օրենքները» խորագրում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է նաև ոչ հոլիվուդյան աստղերին: Այս անգամ Esquire-ի զրուցակիցը ֆրանսիացի դերասանուհի 70 ամյա Կատրին Դընյովն է:

«Այնքան անհարմար է լինել որևէ մեկի երազանքը»:

«Բոլորովին վերջերս ես համացանցում դիտում էի հայտնի Chanel No.5-ի գովազդային տեսահոլովակը: Պարզվում է` մեծ հիթ է: Ես այնտեղ նստած եմ սև համազգեստով և ցուցադրում եմ միայն ծունկս: Նստած խոսում եմ սիրելիի մասին: Եվ այդ ամենը սեքսուալ է ոչ թե նրա շնորհիվ, ինչը դուք տեսնում եք, այլ նրա, թե ինչ եք լսում: Ներկայումս հակառակն է՝ ձեզ պատրաստ են ցույց տալ ամեն ինչ, բայց դուք ոչինչ չեք լսի»:

«Չէի ցանկանա վերադարձնել երիտասարդությունս և սկսել ամեն ինչ սկզբից: Դերասանուհիներին այլևս թույլատրելի չէ անհատականություններ լինել»:

«Հաճելի է լինել հայտնի, երբ դա կարող է օգնել: Իսկ մնացած ժամանակ ես պարզապես փորձում եմ լինել բազմությունից` սովորական մի մարդ»:

«Պապարացիներին հաճախ չեմ հանդիպում, միայն փառատոնների ժամանակ: Վերջ, այլևս ես հետաքրքիր չեմ նրանց: Բայց փողոցում մարդիկ շարունակում են հետաքրքրված լինել ինձանով: Նրանք մոտենում և ցանկանում են լուսանկարվել, բայց ես հիմնականում պատասխանում եմ` «ոչ»»:

«Ես կարող եմ լինել դյուրագրգիռ, նյարդայնացած, կենտրոնացած եւ խանգարված, բայց ես երբեք չեմ ձանձրանում»:

«Չեմ սիրում այն ֆիլմերը, որոնցում շատ են վազում. ինչ — ինչ պատճառներով, ես անմիջապես խղճում եմ դերակատարներին: Նրանք հավանաբար շատ հոգնում»:

«Ես երջանիկ պարգև ունեմ: Ունակ եմ 10 րոպեով քնել, յուրաքանչյուր տեղ և յուրաքանչյուր իրավիճակում, նույնիսկ երբ զգեստ եմ կրում և կեղծամով եմ»:

«Ես բախտավոր եմ: Իմ նախընտրած ռեժիսորները ծերանում են ինձ հետ միաժամանակ»:

«Հոլիվուդը արդեն այլ էր, երբ ես առաջին անգամ հայտնվեցի այնտեղ 1968թ.-ին: Բայց ես սիրում եմ ամերիկացի ռեժիսորներին: Ուրախ կլինեի աշխատել Կոպպոլայի կամ Սկորսեզեի հետ, սակայն նրանց պետք չեն եվրոպացի դերասանուհիներ: Դերասաններից կաշխատեի Ջուդ Լոույի հետ, սիրում եմ անգլիացի դերասաններին»:

«Կյանքիս լավագույն տարիները, 40-ից 50 ընկած 10 տարիներն էին: 40-ում ես իմ մասին հասկացա ամեն բան»:

«Ես չեմ վախենում ծերությունից: Երիտասարդությունը վատ է հենց նրանով, որ այն անցկացնում ես մտածելով թե ինչպես չծերանալ»:

«Մայրս միշտ հավատացած էր, որ ամեն ոք, ով ուզում է լինել գեղեցիկ, պետք է հաճախ քայլի արեւի տակ, ու խմի, որքան հնարավոր է, ավելի շատ ջուր»:

«Վերջերս մայրս դարձավ 102 տարեկան: Նա նույնպես Փարիզում է ապրում, բայց միայնակ, քանի որ նրան դուր է գալիս անկախ լինել: Մեր ընտանիքը միշտ ունեցել է երկարակյաց մարդիկ, բայց ես վստահ չեմ, որ կարող եմ ապրել մինչև 100 տարեկան: Մայրս երբեք չի ծխել»:

«Ծխելը հրաշալի երևույթ է. ես չեմ հպարտանում, որ ես ծխում եմ, բայց չեմ էլ ամաչում դրանից: Ցավալի է, որ Եվրոպայում իրավիճակը ավելի է վատթարանում: Երբեմն ես ծխում եմ փողոցում եւ անմիջապես նկատում եմ, թե ինչպես են սկսում աշխատել տեսախցիկները` չցանկանալով բաց թողնել նման կադր»:

«Շփման մեջ ես այդքան էլ հաճելի անձնավորություն չեմ: Հաճախ մոռանում եմ, թե ով եմ ես»:

«Մինչև որ գոյություն կունենա ամուսնալուծությունը, ամուսնության մեջ իմաստ չկա»:

«Ես երբեք վտանգ չեմ հանդիսացել այլ կանանց համար: Ես անամոթ շեկ չեմ, ով խլում է ուրիշի ամուսնուն»:

«Կինեմատոգրաֆիան դեռևս բավականին երիտասարդ արվեստ է: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ նրա մեջ դժվար է տեսնել հոգու իրական դրսևորումները: Սակայն, հուսով եմ, որ մենք դեռ կարող ենք գտնել հավասարակշռություն իմաստի և տեխնոլոգիայի միջև»:

«Փորձեք ավելի հաճախ երգել: Այն տաքացնում է հոգին»:

«Չի ստացվում դռնից, փորձի պատուհանի միջոցով…»:

Նախորդ հոդվածը‘Հակառակ Չինաստանի առարկություններին՝ Օբաման հանդիպել է Դալայ-լամայի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Դավիթ Ստեփանյան. Քաղաքականության նպատակը՝ երջանկություն’