‘Կարախանյան. Միակ քաղաքական ուժը, որ ի վիճակի է կազմակերպել նման մոբիլիզացիա, Կոնգրեսն է’

2064

Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չի համաձայնել այն տեսակետի հետ, թե ՀՀ առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին արած իր հայտարարություններով ոչ իշխանական ուժերի շարքում նրան առաջին պլան է մղում, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ ընդդիմության առաջնորդ է կարգում:
«Այստեղ առաջնորդության խնդիր չի դրվում: Իհարկե, եթե չորս քաղաքական ուժեր միանում են, ապա տեսականորեն այդ ուժերի ղեկավարներից մեկը կարող է մի փոքր ավելի լիդերային լինել: Բայց այդ ձևաչափը վերջնականապես որոշված չէ, որ մեկը դառնա լիդեր: Դա չի լինելու նաև մոտակա ժամանակներս, այսօրվա դրությամբ նման խնդիր չկա: Բայց կա խնդիր, որ Հայաստանին անհրաժեշտ են լեգիտիմ իշխանություններ, և Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը: 
Հայաստանում անհրաժեշտ է առողջ ուժերի միավորում, որոնք կարող են ժողովրդին ոտքի հանել, կարող են կազմակերպել զանգվածային հանրահավաքներ, հասարակական-քաղաքական միջոցառումներ և պայքարը տանել այդ հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է Ս. Կարախանյանը:
Նա նշել է, որ եթե այսօրվա դրությամբ նրանք դրական դեր են կատարում, հասարակական- քաղաքական կյանքում գործոն են հանդիսանում, որ մեծահարուստները օգնում են ժողովրդավարական խնդիրների լուծմանը՝ դա արդեն դրական երևույթ է: «Սա էր ուզում ասել Լ. Տեր-Պետրոսյանը: Բայց պետք է նաև հասկանալ, որ միակ քաղաքական ուժը, որն ի վիճակի է հավաքել ուժերին կամ կազմակերպել նման հանրահավաք, նման մոբիլիզացիա, քաղաքականության մեջ ռազմավարական դաշնակիցներ ձևավորել, ինչ էլ որ ասեն, մնում է ՀԱԿ-ը: Իհարկե, ակնկալիքներ կային, թե նոր ուժեր կծնվեն, հասարակական-քաղաքական նոր շարժում կառաջանա, բայց չեղավ»,- եզրափակել է Ս. Կարախանյանը: 

Նախորդ հոդվածը‘NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում օրվա ընթացքում վաճառվել է 7.100 մլն.դոլար’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղեւոր է մահացել ‘