‘Կարապետ Չալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր’

1065

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Հայ ըմբիշը 4։1 հաշվով առավելության հասավ Բաքվի եվրոպական խաղերի չեմպիոն, ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը որակավորման փուլում 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Պոտերին: 1/8 եզրափակչում Չալյանը 10:5 հաշվով առավելության էր հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 0:8 հաշվով պարտվել էր վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ինչը թույլ տվեց Չալյանին շարունակելու պայքարը. սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

Նախորդ հոդվածը‘Վարշամ Բորանյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին» (տեսանյութ)’