‘
Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի նկատմամբ վերջնական դատավճիռը, ինչպես սպասվում է, կարձակվի այսօր Հաագայում, ՄԱԿ-ի դատարանում:
Երեք տարի առաջ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային դատարանը, տարիներ տևած դատաքննությունից հետո, նրան մեղավոր ճանաչեց մեղադրանքի 11 կետերից 10-ով, այդ թվում՝ գենոցիդ Սրեբրենիցայում, և դատապարտեց 40 տարվա ազատազրկման:
Կարաջիչը, որն իրեն մեղավոր չճանաչեց և դատավարությունն իր դեմ անվանեց «քաղաքական», բողոքարկել էր դատավճիռը:
Իր հերթին՝ մեղադրական կողմը նույնպես դժգոհ էր դատավարությունից և պահանջում էր վերանայել գործը ու Կարաջիչին դատապարտել ցմահ ազատազրկման:
Ռադովան Կարաջիչը, որն այժմ 73 տարեկան է, տասներեք տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից, սակայն 2008 թ. Բելգրադի արվարձանում ձերբակալվեց Սերբիայի հատուկ ծառայությունների կողմից:
Փոխանցում է euronews-ը:
‘