‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կարգին Հայկոն՝ դերասան Հայկ Մարությանը, այսօր իր մեքենայով յուրահատուկ ակցիա էր կազմակերպել: Նա իր մեքենայով շրջել է Մաշտոցի պողոտայից Կոմիտաս պողոտա և հակառակ ուղղությամբ՝ անվճար տեղափոխելով մարդկանց և կոչ անելով վերջին թանկացումներից հետո հասարակական տրանսպորտին վճարել ոչ թե150, այլ նախկինի պես 100 դրամ: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, այս պահին ակցիան շարունակվում է, որին արդեն իսկ միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանք եւս իրենց մեքենաներով մարդկանց առաջարկում են անվճար տեղափոխել եւ կոչ են անում չվճարել 150 դրամ:
‘