‘Կարգին Հայկոն գնացել է հանդիպման, բայց «հրավիրողը» չէր եկել ‘

2899

Հումորիստ Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, քիչ առաջ Facebook-ում գրառում է կատարել, որտեղ նշել է.

«Ստանալով բաց նամակը «քաղաքացուց», արձագանքել եմ եւ եկել եմ ժամը 19:00-ին Էրեբունի թանգարանի կանգառ: Սակայն, նա չի եղել տեղում: Փոքրիկ հետաքննությունը պարզեց, որ գրողը ֆեյք պրոֆիլից է գրել, եւ այդ ֆեյք պրոֆիլը պատկանում է այն մարդուն, որը չի կարողացել մարսել ժողովրդի հաղթանակը: Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: Դե թող տրաքի»:

Հիշեցնենք, որ երեկ ոմն Կարեն Դավթյան Facebook սոցցանցի միջոցով բաց նամակով դիմել էր Հայկ Մարությանին, գրելով, թե «ամեն երեկո Երևանի Նուբարաշեն համայքն գնալ ցանկացողները կանգնում են մեծ խնդրի առաջ և շատերի համար անհնար է լինում առանց մի քանի ժամ ուշացման հասնել տուն: Նուբարաշենը սպասարկող երթուղիները բավական վատ են աշխատում և 19:00-ից սկսված քաղաքացիները ստիպված են լինում տաքսիներով գնալ տուն, վճարել մի քանի անգամ ավելի շատ քան պետք է վճարեին, եթե այդ երթուղին սպասարկող տրանսպորտը լավ աշխատեր: Հայկ ջան հիմա խնդրում եմ, որ դուք և ձեր ընկերները ընդամենը մեկ օր լինեք Էրեբունի թանգարանի մոտ, որտղից Նուբարաշենցիները տուն են գնում ևՁեր ներկայությամբ փորձեք նաև նրանց քաջալերել, որպեսզի պայքարեն իրենց իրավունքների համար: Ձեր ներկայությունը լսելի կդարձնի նաև այն քաղաքացիների խնդիրները, ովքեր ապրում են ծայրամասերում: Հայկ ջան հուսամ Ձեզ համար դժվար չի լինի կանգնել Ձեր այն հայրենակիցների կողքին ովքեր ապրում են Նուբարաշենում: Ես անձամ այսօր ժամը 7-ին սպասելու եմ Ձեզ Էրեբունի թանգարանի մոտ: Համոզված եմ, որ Ձեզ տեսնելու եմ այնտեղ»:

  

Նախորդ հոդվածը‘Հալեպ-Երեւան ավտոբուսի ուղեւոր 5 տղամարդու առեւանգել են’
Հաջորդ հոդվածը‘Գնացքի աղետն Իսպանիայում. փորձագետներն ուսումնասիրում են սև արկղը’