‘Կարգին Հայկոն մարդկանց անվճար տեղափոխում է իր մեքենայով եւ հորդորում չվճարել 150 դրամ (տեսանյութ)’

9945

Ինչպես արդեն տեղեկացրել էին Կարգին Հայկոն՝ դերասան Հայկ Մարությանը, այսօր իր մեքենայով յուրահատուկ ակցիա էր կազմակերպել: Նա իր մեքենայով շրջել է Մաշտոցի պողոտայից Կոմիտաս պողոտա և հակառակ ուղղությամբ՝ անվճար տեղափոխելով մարդկանց և կոչ անելով վերջին թանկացումներից հետո հասարակական տրանսպորտին վճարել ոչ թե150, այլ նախկինի պես 100 դրամ: Նրա կինը, երեխաները և  մի շարք քաղաքացիներ ևս միացել են ակցիային: Նրանք կոնֆետներ են բաժանել կանգառում տրանսպորտի սպասող քաղաքացիներին, ինչպես նաև երթուղայինի վարորդներին և ուղևորներին՝ կոչ անելով լինել միասնական և չվճարել 150 դրան: Ակցիայի մանրամասները տեսանյութում:

 

Նշենք նաև, որ այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում էր «free car»՝ ազատ մեքենա աշխարհում մեծ տարածում ունեցող ակցիան, որը իր էությամբ շատ նման է Հայկ Մարությանի կազմակերպած ակցիային: Ներկայացնում ենք «free car»՝ ազատ մեքենա ակցիայի մանրամասները. որը իր էջում հրապարակել է Լենա Նազարյանը.

Ընկերներ ջան, դեռևս երթուղայինի թանկացումից առաջ, ես տաքսի վերցնելու դեպքում անպայման կանգառում կանգնած մարդկանց ասում էի ուղղությունս, որ հետս գան, եթե ուզեն, հատկապես եթե մութ է, անձրև է կամ էլ եթե ցերեկ է ու արևոտ: 🙂 Մի տեսակ անհարմար էի զգում մենակ խոզի պես զբաղեցնել մի մեքենա, երբ մարդիկ կանգառում երկար սպասում են ու հետո էլ խցկվում երթուղային մեքենա: 

Ես հասկանում եմ, որ սա մեզ մոտ սովորական բան չի, մարդիկ միանգամից չեն հասկանում, մտածում են ուզում եմ կիսել վճարը կամ ինչ որ է բան է պետք իրենցից: Բայց ես անում եմ միշտ ու շատ հաճելի է օգտակար լինել մարդկանց մանրուքներում: Եթե մեքենա ունենայի հաստատ գործից հետո ապակուս վրա կգրեի ԿՈՄԻՏԱՍ / ԱՆՎՃԱՐ / ՉԵՄ ԾԽՈՒՄ/ ու կմոտենայի կանգառին ու կվերցնեի մարդկանց:

Հիմա, առավել ևս, երբ տրանսպորտը թանկացել է ու դուք դեմ եք դրան, եթե վերցնում եք տաքսի կամ ունեք ձեր անձնական մեքենան, կանգառից տարեք մարդկանց, մեկ-մեկ գոնե: 

1.Նախ դուք օգնելով անծանոթ մարդկանց ստեղծում եք սոլիդարության անտեսանելի կապեր հասարակության մեջ: Մարդկանց մոտ առաջանում է փոխօգնության մղում, վաղը ինքը մեկ ուրիշին հերթը կզիջի կամ կտա իր տեղը, որովհետև իր հանդեպ մեկ ուրիշը հասարակության մեջ շատ բարյացակամ է եղել ու ինքը սոլիդար ա: 

2. Դուք կքչացնեք կեղտոտ, անսարք, ծխած ու խցկված երթուղայիններում ուղևորների թիվը ու դա կանդռադառնա գծատերերի (դատարկախոս գալուստիկ սահակյան, տարոն & աներձակ և այլն) բյուջեի վրա: 

3. Դուք կտնտեսեք ձեր հարազատի գումարը, քանի որ նման մշակույթի տարածման դեպքում, մեկ ուրիշը կօգնի ձեր ընկերոջը կամ բարեկամին: 

4. Քիչ արտանետումներ կլինեն, մաքուր օդ կշնեչենք: 

Արեք, ստեղծեք փոխօգնության ու սոլիդարության մշակույթ: 🙂

Նախորդ հոդվածը‘Կարգին Հայկոն մարդկանց անվճար տեղափոխում է իր մեքենայով եւ հորդորում չվճարել 150 դրամ’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացման դեմ բողոքողներին խոչընդոտում են «թաղի խուժանները» (տեսանյութ)’