‘Կարգին Հայկո. Կազմակերպողները ունեն միայն մի նպատակ՝ ԹԱԼԱՆԵԼ անտեղյակ ժողովրդին’

3486

Ուրեմն, ինչ կապված է այս նոր վճարովի ավտոկանգառների անկազմակերպ կազմակերպմանը.

  1. Նախ ասեմ, որ մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչո՞ւ է պետությունը «ամենայուղոտ» կտորները տալիս մասնավորին: Քաղաքի տարածքը բոլորինս է, եւ այն օգտագործելուց պետք է շահույթ ստանան բոլորը (քաղաքային բյուջե գումար լցվելու տեսքով), այլ ոչ թե «առյուծի» բաժինը ստանա մասնավորը, իսկ ոչխարի բաժինը՝ քաղաքը:
  2. Այդ անտեր տենդերը հայտարարելուց ինչու պահանջ չի դրվում, որ շահող կազմակերպությունն իր միջոցներով պատրաստի ինֆորմացիոն տեսահոլովակներ, բրոշյուրներ, պաստառներ եւ այլն, որտեղ բացատրվի, թե ինչպես է այս ամենը աշխատելու, եւ 6 ամիս շարունակ հեռուստաալիքներով, ինտերնետ տիրույթում եւ քաղաքում տարածի այդ ինֆորմացիան, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որ այսպիսի բան կա, եւ ինչպես է այդ ամենը աշխատում: (Դրա վառ օրինակներից է «շահող ՀԴՄ կտրոնի» գովազդային արշավը, որը ի դեպ, պետական փողերով էր արված: Այնպիսի տպավորություն է, որ պետական փողերը ափսոս չէ, մասնավորինը շաաա՜տ ափսոս է):

Այսքանից, կարելի է հետեւություն անել, որ այս ամենը կազմակերպողները ունեն միայն մի նպատակ՝ ԹԱԼԱՆԵԼ անտեղյակ ժողովրդին:

Հ.Գ. Այդ կանգառներից գանձվող գումարները հասկացանք, որ գնում է մեկի գրպանը: Բա եթե չվճարեցիր եւ տուգանվեցիր, այդ գումարը ո՞ւր է գնում: Պետակա՞ն, թե՞ սեփական գրպան: 

Դերասան Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի Ֆեյսբուքյան գրառումը 

Նախորդ հոդվածը‘«Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն 2000-ին հիմնադրել է Արդարադատության ներկայիս նախարար Հրայր Թովմասյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ցմահ բանտարկություն՝ «պոռնոգրաֆիայի զոհի» համար’