‘Կարգին Հայկո. Փաստորեն, Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հզոր պաշտոն ա’

1805

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկի մոտ տեղի է ունեցել կանգնեցված հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացման արարողությունը, որին հայկական կողմից մասնակցել է Սերժ Սարգսյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Շոումեն, կատակերգակ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) «Ֆեյսբուքում» այս կապակցույամբ գրում է.

«Տրանսպորտի նախարարը հզոր պաշտոն ա: Փաստորեն, Ռուսաստանի գնացքների մեքենավարները մեր վարչապետին հավասար տղերք են: Մյուս կողմից էլ, Մոսկվայում մեր նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) մասնակցությամբ հայկական եկեղեցու բացմանը սկի Մոսկվայի քաղաքապետը չէր եկել: «Վ պրինցիպե», այս պարագայում տրանսպորտի նախարարը լավ առաջընթաց ա»:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան առաջիկա օրերին կվերսկսի բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Բողոքի ցո՞ւյց, թե՞ նոր հեղափոխություն’