Կարենյո-Բուստան՝ Մոնրեալի «Մասթերսի» հաղթող

185

Իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հաղթանակով է ավարտվել Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարը։ Եզրափակիչում աշխարհի 23-րդ ռակետն առավելության է հասել 10-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:3։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 47 րոպե։

Այս հաղթանակի համար Կարենյո-Բուստան ստացել է 1000 վարկանիշային միավոր եւ 915 հազար դոլար։ Հուրկաչը ստացել է 600 վարկանիշային միավոր եւ 499 հազար դոլար։

Կարենյո-Բուստան առաջին անգամ նվաճեց «Մասթերս» մրցաշարի տիտղոս։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Կիլիան Մբապեի ֆավորիտները
Հաջորդ հոդվածըԼոգանքի ստրատեգիա․ Ալիք Մեդիա