‘Կարեն Անդրեասյանի հիմնադրած «Դիֆենսը»՝ որպես ընկերություն, այլևս չի գործում’

468

««Դիֆենս» իրավաբանական ընկերությունը այլեւս չի պատկանում Մարդու իրավունքների պաշտպանին, եւ որպես ընկերություն, այլեւս չի գործում», — լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչ ճակատագրի արժանացավ իր ղեկավարած ընկերությունը, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Մինչ պաշտանի պարտականություններին անցնելը Կարեն Անդրեասյանը ղեկավարում էր իր իսկ հիմնած «Դիֆենս» իրավաբանական ընկերությունը: Լուրեր կան, որ ընկերությունը վաճառվել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին, ով այժմ ղեկավարում է «Էյ էմ» իրավաբանական ընկերությունը:

«Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ընկերությունն օտարել եմ Հայաստանի մի քաղաքացուհու, ում անունը չեմ հրապարակի, քանի որ նա մեղավոր չէ, որ իրեն տրվել է իմ բաժնեմասը: Նա երբեք չի ցանակացել լինել հրապարակային գործիչ, հետևաբար՝ իրեն իսկ պաշտպանելով ավելորդ հասարակական հետաքրքրությունից՝ ես այդ քաղաքացուհու անունը չեմ հրապարակում: «Դիֆենսն» այլևս որևէ առնչություն չունի ինձ հետ, և կարող եմ վստահեցնել, որ «Դիֆենսը», որպես ընկերություն, այլևս չի գործում:

Չի գործում այն պատճառով, որ իրավաբանական բիզնեսը նման չէ խանութի կամ ռեստորանի բիզնեսի, որտեղ դու պաշտոն ես ունենում, հետո մեկը քո փոխարեն դա աշխատեցնում է: Դա մի բիզնես է, որտեղ անձն է այդ բիզնեսի կրողը, դեմքը: Եթե չկա անձը, ապա այդ բիզնեսը այլևս չի կարող քեզ պատկանել», — iLur.am-ի խնդրանքով պարզաբանեց Կարեն Անդրեասյանը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Հայաստանին պետք է հաց եւ արդարություն’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, ի՞նչ անենք արել ա, մեր բոլորիս սիրելի Հենոն ա’