‘Կարեն Ավագյանը չգիտի, թե հայ-ադրբեջանական կլոր սեղանին ով է ներկայացրել հայկական կողմը ‘

985

«Ընդհանուր առմամբ՝ մենք միշտ էլ ցանկացած քննարկման մասնակցում ենք, երբեք խնդիր չի առաջացել մասնակցել հայ-ադրբեջանական ցանկացած տիպի քննարկումներին, քանի որ գիտենք՝ ինչ ենք ասում, և ունենք հստակ դիրքորոշում, որն էլ կիսում է միջազգային հանրությունը»,- iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական կլոր սեղանին: Վերջինս, սակայն, տեղյակ չէր, թե ով է ներկայացրել հայկական կողմը:

Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար կլոր սեղան կազմակերպել Սաֆարովի արտահանձնման դեպքից հետո, Կարեն Ավագյանը խնդրեց հարցն ուղղել կազմակերպիչներին, քանի որ վերջինս տեղյակ չէր նաև քննարկվող թեմաների բովանդակությանը:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվել է հայ-ադրբեջանական «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. ազգամիջյան երկխոսություն» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել է «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ների դերի մեծացման» հարցը:

Նախորդ հոդվածը‘Լուչեսկու. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն Չեխը հրաշքներ էր գործում’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի օդուժը երկու հարված է հասցրել Գազայի հատվածում ‘