‘Կարեն Ավագյան. Աղվան Հովսեփյանի հրաժարականի խնդիր չի դրվել ‘

763

«Մեկնաբանելու կարիք չկա, քանի որ նախագահի խոսքը, կարծիքն ու որոշումները հնչել են»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը՝ մեկնաբանելով վերջերս Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված կոշտ քննադատությունը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավանական է համարում նման հայտարարություններից հետո Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունը, Կարեն Ավագյանն ասաց.
«Ընդհանուր առմամբ՝ հրաժարականի կամ ինչ-որ պատժամիջոցների խնդիր չի դրվել, այլ դրված է համակարգի բարելավման խնդիր: Կա մեր հասարակությանը անհանգստացնող հարցերի վրա ուշադրություն սևեռելու խնդիր, մնացած մասով անգամ կարծիք չեմ ուզում հնչեցնել»:

Նախորդ հոդվածը‘Արտաշատում քաղաքացին սպառնացել է պայթեցնել բանկի շենքը’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Նանին ագահություն արեց’