‘Կարեն Թովմասյան. «Սա միայն Տեր-Պետրոսյանի հարցը չէր, սա Հայաստանի հարցն է»’

1052

Նախագահ Տեր-Պետրոսյանի այսօրա ելույթը բարձրագույն վարպետության լավագույն օրինակներից մեկն էր։ Այսօրվա համագումարից առաջ բավականին լարված էի, բայց երբ նախագահը սկսեց իր ելույթը, մի պահ հանգստացա, այնուհետև վերականգնեցի ինքնավստահությունս, իսկ ելույթի վերջում` շատ ոգևորված ու հպարտ, որ նման առաջնորդ կա Հայաստանում։ Միշտ զարմացել եմ նախագահի հռետորական տաղանդի ու խարիզմայի վրա։ Անկասկած, նախագահ Տեր-Պետրոսյանը մեր ժամանակների Հայաստանի ամենահմուտ ու ազդեցիկ հռետորն է։ Նրա ելույթները անգամ ամենահիասթափվածին կարող են ճիշտ պահին ոգևորել ու մղել ինտենսիվ ու դաժան պայքարի, իսկ ամենաագրեսիվին` հանգստացնել ու սթափեցնել։
Էսօրվա ելույթից հետո համոզվեցի՝ ևս հինգ այսպիսի խորը և ազդեցիկ ելույթ, և 2013-ի փետրվարին մենք կունենանք իր ծավալներով ու էներգետիկայով 2008-ի հանրահավաքներին չզիջող լեփ-լեցուն հրապարակ, որն այս անգամ անկասելի կդարձնի մեր հաղթարշավը։
Հաղթելու ենք!

***

Այսօր վերջնականապես հասկացա, թե Առաջին Նախագահին ինչու չեն սիրում, երբեմն ատում ու դավաճանում են քաղաքական \”արոտավայրի\” ներկայացուցիչները։ 1980- ականների վերջին գորբաչովյան պերեստրոյկայից հետո ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ, և պարարտ հող ստեղծվեց քաղաքական տարատեսակ արկածախնդիրների և անմեղսունակների համար։ Իրավիճակից միանգամից փորձեցին օգտվել Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլք։ Քաղաքական դաշտում Տեր-Պետրոսյանի հայտնվելուց հետո այդ գործիչները հայտնվեցին, մեղմ ասած, զվարճալի վիճակում։ Տեր-Պետրոսյանն իր խարիզմայով, իր քաղաքական կշռով ու տաղանդով իր ամբողջ նախագահության շրջանում իրենով փակեց այդ դաշտը և յուրատեսակ արգելք հանդիսացավ վերոնշյալ կատեգորիաների մարդկանց առաջխաղացման համար։
1998-ի պալատական հեղաշրջումից հետո քաղաքական դաշտում նոր վակուում առաջացավ, որը փորձերին լրացնել Արտաշես Գեղամյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արթուրիկ Բաղդասարյանը, «վարչաՓԵԴ լայցը», Տիգրան Կարապետիչը և այլք, քաղաքական դաշտը դարձավ իրենց բնագավառներում որևէ բանի չհասած թոշակառուների կամ անմեղսունակերի հավաքատեղի։ 2007թ. Տեր-Պետրոսյանի վերադարձը և այդ վերադարձով հետագա պրոցեսները յուրատեսակ ֆիլտր հանդիսացան և քաղաքական դաշտից մեկուսացին այնպիսի խեղկատակների, ինչպիսիք էին արտաշես գեղամյանը, վազգեն մանուկյանը,արթուր բաղդասարյանը և այլն, իսկ ավելի ճկուններն ու խորամանկները որոշեցին տեր-պետրոսյանական ցունամին վերապրել կոնգրեսական տապանում՝ սպասելով բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Ամբողջ չորս տարի «Կոնգրեսական տապանում» ապաստանելուց հետո մի օր «կոնգրեսական ագռավները» մտածեցին, որ վերածվել են արծիվների, և որոշեցին լքել կոնգրեսական տապանը, և պարզվեց, որ ոնց ագռավներ կային, տենց էլ մնացել էին։ Եւ սեփական խղճուկության և թերարժեքության հենց այդ զգացողությունն է ստիպում վերջիններիս ատել, քննադատել և անգամ անիծել Տեր-Պետրոսյանին իր վերադարձով՝ իրենց խղճուկությունը ակնհայտ դարձնելու համար։
Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը հենց դրա վկայությունն էր!

***

Հրապարակային հայտարարում եմ` 2013 թ. նախագահական ընտրություններում ես սեփական թեկնածու չեմ ունենալու ու չեմ սատարելու, չեմ ընտրելու որևէ մեկին, այդ թվում՝ նաև ՀԱԿ-ից թռածներին կամ թռնել պատրաստվողներից որևէ մեկին: 2013 թ. ես մտնելու եմ ընտրատեղամաս, վերցնելու եմ իմ քվեաթերթիկը և այն դարձնելու եմ անվավեր, ավելին, ամբողջ օրվա ընթացքում անցկացնելու եմ ընտրատեղամասում, որ հատ-հատ տեսնեմ մեր թաղի հարություն առած ընտրողներին, որ թույլ չտամ սերժիկի առաջ գրեն 99,8 տոկոս ձայն:
Ես իմ քվեաթերթիկը փչացնելու եմ, ու թող ոչ մեկը հույս չունենա, որ կարա ինձ իրա կողմը գրավի կամ նման բան, իսկ ՀԱԿ-ի քաղխորհրդի հետ կապերը խզող ու լիբերալ գաղափարախոսության թեկնածուները ևս հույս թող չփայփայեն, որ ստանալու են լիբերալիս ձայնը, որ հետո գնան ու այդ ձայնը փոխանակեն վարչաՓԵԴ-ի աթոռի հետ: Հույսներդ կտրեք, պարոնայք, գնացեք ու ձեր մի հոգանոց կուսակցությամբ ու վճռական ընդդիմադիրների բանակով գրոհով վերցրեք վարչաՓԵԴ-ի աթոռը, իմ վրա հույս չդնեք։

 ***

Ստեղծված վիճակի մեջ մեղավոր ենք բոլորս, բոլորս, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ ամեն ինչ հասցրին այս վիճակին: Սա միայն Տեր-Պետրոսյանի հարցը չէր, սա Հայաստանի հարցն էր, Հայաստանի, որը մենք տանուլ տվեցինք սերժանտական խունտային:
Ու թող պրոդվինուտի ջահելներն ու թերթերի կամ ֆեյսբուքի էջերում «թունդ ընդդիմադիր» ձևացողները խորը շունչ չքաշեն՝ մտածելով, որ Տեր-Պետրոսյանի նման գիգանտի հրաժարականով ճանապարհ ա բացվում իրանց ինքնադրսևորման ու առաջխաղացման համար: 

Ձեզ հույս մի տվեք, հույս մի տվեք, որովհետև առաջացած այս վակուումը շուտով կարող է իդեալական նախադրյալներ ստեղծել ԱՐՄԵՆԲԱՇՈՒ ցմահ պաշտոնավարման համար, ու այդ դեպքում մենք բոլորս ստիպված ենք լինելու կամ համակերպվել, կամ արտագաղթել, որովհետև մեր չմտածված գործողություններից հետո մենք ջարդեցինք այդ պայքարի մեջքը: Եթե համակերպվող եք, ուրեմն ժամանակ մի կորցրեք, գնացեք հենց հիմա Բաղրամյան 26-ի դիմաց, հիմիկվանից հերթ պահեք ԱՐՄԵՆԲԱՇՈՒ ոտքերն ընկնելու ու ոտքերը լպստելու համար, իսկ եթե համակերպվող չեք, հիմիկվանից բացեք աշխարհագրության դասագրքերն ու քարտեզների ատլասը ու մտածեք, թե ուր եք գնում: Ես այլևս պայքարելու ոչ հավես, ոչ էլ ցանկություն չունեմ, ո՞ւմ հետ պայքարեմ: Ում հետ էլ որ պայքարեմ, մեկ ա, վերջում ռաստ եմ գալու ձեր մարդկային տեսակին ու նորից ամեն ինչից կոտրվեմ, ես արտագաղթելու եմ, որքան շուտ՝ այնքան լավ, որքան հեռու՝ այնքան ավելի լավ, իսկ դուք կերեք իրար, կերեք, մինչև կշտանաք, իրար վրա սաղացրեք ձեր ամբիցիաներն ու մեծամտությունը, իրար վրա, ոչ մեր հաշվին, իսկ մենք, տեսնելով ձեր գզվռտոցը, միայն կուրախանանք մեր ճիշտ ընտրության համար: Նախագահը գնաց, Կեցցե ԱՐՄԵՆԲԱՇԻՆ…

***

Անձամբ ես վախենում էի, որ չառաջադրվելու նրա որոշումը մեր շարքերում պայթյունի պես արձագանք կարող էր առաջացնել։ Մինչդեռ եղավ հակառակը։

Իշխանական ու իշխանամերձ լրատվադաշտը լցվեց ախուվախով ու եղուկներով, դատապարտումներով ու մեղադրանքներով։ Եվ փա՛ռք ու պատիվ մերոնց, որ, իրատեսական գնահատելով իրավիճակը՝ խիստ հավասարակշիռ ու համաչափ վերաբերմունք դրսևորեցին։ Փաստորեն, մեր երտասարդությունն իրո՛ք քաղաքականապես բավական հասունացել է այս տարիներին։ 

Նախորդ հոդվածը‘Կասիլյասը հրաժարվեց վերցնել ավագի թեւկապը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինան և Մեծ Բրիտանիան կրկին վիճում են Մալվինյան կղզիների համար’