‘Կարեն Խաչանովը դարձյալ պարտվեց Ֆերնանդո Վերդասկոյին’

924

Աշխարհի 13-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում անցկացվող «АТР 1000» մրցաշարի երրորդ շրջանում պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին եւ լքեց պայքարը: 2 ժամ 11 րոպե տեւողությամբ մրցախաղում մոսկվացի թենիսիստը պարտվեց 5:7, 6:3, 3:6 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Վերդասկոն կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը մրցաշարի գործող հաղթողն է:

Նախորդ հոդվածը‘Հռոմ․ Ջոկովիչը, Նադալը եւ Ֆեդերերը քառորդ եզրափակիչում են’
Հաջորդ հոդվածը‘Նիկո Կովաչը կհեռացվի «Բավարիայից» եւ կվերադառնա «Այնտրախտ»’