‘
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Համբուրգի մրցաշարի 1/4 եզրափակչում չի կարողացել հաղթել արգենտինացի թենիսիստ Ֆեդերիկո Դելբոնիսին:
Վերջինս Խաչանովին հաղթել է 7:5, 3:6, 6:4 հաշվով: Մրցող թենիսիստների միջև պայքարը տևել է 1 ժամ 17 րոպե:
Հիշեցնենք, որ մինչ այս հանդիպումը մրցող թենիսիստները չէին հանդիպել: Այսպիսով, մրցաշարի կիսաեզրափակչում Ֆեդերիկո Դելբոնիսն ուժերը կչափի իր հայրենակից Լեոնարդո Մայերի հետ:
‘