Կարեն Խաչանովը եզրափակիչում է

224

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչի հետ եւ առավելության հասավ 7:5 (7:3), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1ժամ եւ 54 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 8-ին կվիճարկեն ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ու ավստրալացի Տանասի Կոկինակիսը։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 9-ին։ Մրցանակային հիմնադրամը 521 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյան․ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում
Հաջորդ հոդվածըՌուսաստանի հավաքականը պարտվեց եւ չպաշտպանեց տիտղոսը