Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Վաշինգտոնի մրցաշարում

70

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսել է երկրորդ շրջանից եւ 6:7 (3:7), 7:5, 6:4 հաշվով առավելության է հասել գերմանացի Դոմինիկ Կյոպֆերի նկատմամբ։ Պայքարը տեւել է 2 ժամ եւ 46 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի Ալեքս դե Մինոր (Ավստրալիա) — Յոսիհիտո Նիսիոկա (Ճապոնիա) զույգի հաղթողի հետ։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,9 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ հաղթանակը եւ կիսում է առաջին տեղը
Հաջորդ հոդվածըԿեղծիք կա՛, կեղծիք