Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում՝ «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց իսպանացի Բերնաբե Սապատա-Միրալիեսի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 7:6 (7:3) 6:2, 6:0։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ջեյսոն Կաբլերը, որը 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց արգենտինացի Սեբաստիան Բաեսին։
Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է։ Անցած տարի տիտղոսը նվաճել է իսպանացի Ռաֆայել Նադալը։