Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել ֆրանսիական Մեց քաղաքում ընթացող ATP-250 կարգի մրցաշարում:
1/8 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 6-4, 6-4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Կոնստան Լեստյենին:
Աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովը հաղթանակի է հասել 1 ժամ 29 րոպե տևած պայքարում:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար 27-ամյա Խաչանովը կմրցի Մատե Վալկուշ — Ալեքսանդր Շևչենկո զույգի հաղթողի հետ: