Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի մասնակցի Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվելիք մրցաշարին, որին նա հայտավորված էր, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։
Ռոտերդամի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ 26-ամյա հայ մարզիկի չմասնակցելու պատճառը չի նշվում։
Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին պարտվելուց հետո Կարեն Խաչանովը դեռ կորտ դուրս չի եկել։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Խաչանովը 13-րդ տեղում է։