Կարեն Խաչանովը պարտվել է Վիեննայի АТР 500 մրցաշարի 2-րդ փուլում

417

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթներն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող АТР 500 մրցաշարում։

Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ շրջանում 1 ժամ 17 րոպեում 2-6, 2-6 հաշվով պարտվեց բրիտանացի Դանիել Էվանսին։ Աշխարհի 26-րդ ռակետ Էվանսի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Դենիս Շապովալովի և ամերիկացի Թեյլոր Ֆրիցի մրցախաղի հաղթողը։

Առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր ամերիկացի Ջեյ Ջեյ Վուլֆին՝ 7-6, 7-5։

Նախորդ հոդվածըՄահացել է լրագրող Գայանե Փայտյանը
Հաջորդ հոդվածըՄՊՀ–ում ռազմական լրագրության դասընթաց է կազմակերպվում