Ռուսաստանցի օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 27-րդ ռակետը մրցեց ATP դասակարգման 101-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյովչիկի հետ։
Մրցախաղը տեւեց 1 ժամ 25 րոպե։ Հայ թենիսիստը պարտվեց 3։6, 6։7 (2։7) հաշվով։
ATP Moselle Open մրցաշարի մրցանակային հիմնադրամը 481 հազար եվրո է։