Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի Storys բաժնում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններով:


Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։