Կարեն Խաչանով. Մինչև 20 տարեկանս կարիերայիս վրա ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար

573

Աշխահի 19-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պատմել է, թե որքան կարևոր է ֆինանսական ներդրումը ժամանակակից թենիսում:

«Իհարկե, թենիսն ամենաթանկարժեք մարզաձևերից մեկն է: Դա հասկացել եմ սեփական փորձով. մինչև 15-16 տարեկանը դեռ կարող ես զարգանալ Ռուսաստանում, սակայն դրանից հետո այլ մոտեցումներ են պետք: Մինչև 20 տարեկանս կարիերայիս վրա ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար: 2018 թվականին ինձ հաջողվեց ամբողջ գումարը վերադարձնել հովանավորիս»,- ասել է Խաչանովը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին: Վերջերս տեղի ունեցած Աստանայի մրցաշարում էլ խաչանովը հասավ մինչը 1/4 եզրափակիչ, որտեղ զիջեց Նովակ Ջոկովիչին: Դրանից հետո Կարենը մեկ հորիզոնականով նահանջեց ATP-ի վարկանիշային աղյուսակում:

Նախորդ հոդվածըՎոլոդինը Զելենսկուն համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ
Հաջորդ հոդվածըԿադիրով․ Չեչնիայի ռազմիկները պատրաստ են վերահսկել երթևեկությունը Ղրիմի կամրջի վրա