‘
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մամլո ասուլիսին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք 2018-ից հետո ցանկանում է մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում:
Կարապետյանն ասել է, թե ինքը միշտ հստակ հայտարարել է. «Պատրաստ եմ»:
«Իմ աշխատանքը շարունակում եմ, ինչքան որ կարողություն ունեմ՝ այդ աշխատանքին տրամադրելով։ Ի՞նչ եմ ուզում անել․ կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, որովհետեւ առանձնապես շատ, կարծում եմ, նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին»,- հայտարարել է Կարապետյանը:
‘