‘Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանության հարցով ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում. «Ժողովուրդ»’

952

Հայաստանի իշխանությունները մինչև հիմա համարժեք չեն արձագանքել Ադրբեջան գերի ընկած ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի անմարդկային սպանությանը: Ու սա այն դեպքում, երբ հայկական կողմն այսօր ունի բոլոր անհրաժեշտ անհերքելի ապացույցները, ներառյալ տեսանյութեր, որ Կ. Պետրոսյանը, լինելով խաղաղ բնակիչ, ուղղակի մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գյուղում, որ նրա վրա սկզբից եղել է քաղաքացիական հագուստ, հետո գերի վերցնելով, Ադրբեջանի զինված ուժերը հագցրել են զինվորականի համազգեստ, նրա հետ վարվել անմարդկային կերպով՝ խախտելով միջազգային կոնվենցիաները և վերջում՝ սպանել:

Այս օրերին ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր՝ միջազգային կառույցներում բարձրացնելու հարցն ու պահանջեր դատապարտել Ադրբեջանի նենգությունը: ՀՀ ԱԳՆ-ն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է միջազգային կառույցները ողողեին դատապարտող բանաձևերի նախագծերով, քանի որ Ադրբեջանը լավ առիթ էր ստեղծել: Այնինչ՝ ԱԳՆ-ն շարունակում է քար լռություն պահպանել:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու նրա ղեկավարած կառույցի նման գործելաոճը վաղուց ի վեր սովորական է դարձել ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի գոլերը«Ռեալին» հաղթանակ բերեցին. «Ռեալը»՝սուպերգավաթակիր (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Այգեպարի՝ տները կորցրած բնակիչներին դեռ ոչ ոք բնակարանի բանալի, փաստաթուղթ չի տվել. «Հրապարակ»’