‘
Հունիսի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի և Ուգանդայի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ռիչարդ Նդուհուրան, ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Նյու Յորքում` Ուգանդայի դիվանագիտական ներկայացուցչությունում: Տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նույն օրը Նյու Յորքում` Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, ստորագրվեց Հայաստանի և Մավրիկիոսի միջև երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ:
Դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարության ստորագրման ընթացքում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը և Մավրիկիոսի դեսպան Միլան Միթարբհանը իրենց պատրաստակամությունն արտահայտեցին երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ:
‘