‘Կարիմ Բենզեմային կարող են ազատազրկել’

571

«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է 3-6 ամսով ազատազրկվել ավտոճանապարհային լուրջ խախտման համար: Փետրվարի 3-ի գիշերը ճանապարհային ռադարը գրանցել էր արագության մեծ գերազանցում. Բենզեմայի վարած «Աուդին» ընթացել էր 216 կմ/ժ արագությամբ, երբ ճանապարհի այդ հատվածում առավելագույն արագությունը 100 կմ/ժ էր: Խախտումը գրանցվել է Պոսուելո-դե-Ալարկոն բնակավայրում, հաղորդում է El Pais-ը:

Այս միջադեպի հետ կապված դատական նիստը պետք է կայանար փետրվարի 26-ին, սակայն այն հետաձգվել էր, քանի որ Բենզեման պետք է մասնակցեր Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպմանը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կարող է ազատազրկվել 3-6 ամսով, ինչպես նաեւ պարտավոր կլինի խոշոր տուգանք վճարել:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կհայտարարի՝ դիմելո՞ւ են ՍԴ, թե՞ ոչ’
Հաջորդ հոդվածը‘Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնականի հրաժարականը’