‘Կարինե Դանիելյան. Սևանա լճի ավազանում նավթի և գազի արդյունահանումը կործանարար կլինի լճի համար’

827

Սևանա լճի ավազանում նավթի և գազի արդյունահանումը կործանարար կլինի լճի համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ԷկոԼուրը», բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ պայմանական տարածքներում նավթի եւ գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտին: Այսպիսով` «Բլեքսթերզ Էներջի Արմենիա»-ը թույլտվություն է ստանում նավթ եւ գազ որոնել Սեւանա լճի ավազանում` ձկնորսությամբ զբաղվող Նորատուս, Հայրիվանք եւ Ծաղկաշեն համայնքների տարածքներում: Հայտի համաձայն՝ աշխատանքներն իրականացվելու են 2015-2016 թթ. ընթացքում: Աշխատանքների ընդհանուր ծախսը կազմում է $11 մլն: Մինչդեռ Էկոլոգներն արդեն մտահոգված են դրական որոնողական աշխատանքների դեպքում Սևանում նավթի ու գազի արդյունահանման հեռանկարով: «Առաջինը`դա հակասում է «Սևանա լճի մասին» օրենքին: Երկրորդ`արդեն այսօր մենք տեսնում ենք Կասպից ծովում նավթի արդյունահանման բացասական հետևանքները: Համոզված ենք, որ նման աշխատանքներն իսկական էկոլոգիական աղետ կհանդիսանան Սևանի համար»,-ասել է Դանիելյանը`հավելելով, որ էկոլոգները թույլ չեն տա հիշյալ օգտակար հանածոների արդյունահանումը Սևանի ավազանում:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. «Չտեսնված Մհերը»’
Հաջորդ հոդվածը‘Տաքսու անհատ վարորդները փակել են Հանրապետության հրապարակը’