‘
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տեւեսը ցույց տվեց, որ օժտված է ոչ միայն խաղադաշտում գոլեր խփելու ունակությամբ:
Ամանորին եւ Ծննդյան Տոներին նվիրված տոնական հաղորդաշարի ժամանակ Տեւեսը երկրպագուներին ցուցադրել է նվերներ փաթեթավորելու իր հմտությունը: Միեւնույն ժամանակ նա փորձել է նույնը սովորեցնել իր թիմակից Մարիո Բալոտելիին: Սակայն սեւամորթ իտալացին վատ աշակերտ է դուրս եկել, եւ արգենտինացու նյարդերը մի պահ տեղի են տվել.
«Գոնե մի փոքր ուղեղդ աշխատացրու»,- բղավել է Տեւեսը Բալոտելիի վրա:
‘