‘Կարլոս Տևես. Այժմ իմ հարազատ թաղամասում թմրանյությերը ամենուր են’

1166

2000-ականների սկզբի «Նոր Մարադոնան» վերջապես հարություն առավ և «ցանկանում եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան» խոսքերից ընդամենը մեկ տարի հետո վերգտավ իր խաղաղությունը Թուրինում: Չնայած նրանք, ովքեր գիտեն արգենտինացու անցած ուղին, կարող են վստահեցնել, որ նրա կյանքում երբեէ այդպիսի ժամանակաշրջան չի եղել: Բուենոս Այրեսի ամենավտանգավոր թաղամասի՝ Ֆուերտե Ապաչեի, նրա ընկերոջ՝ Կաբանյասի մահվան և ֆուտբոլային կարիերայի այս փուլի մասին Տևեսի հետ զրուցել է La Gazzetta dello Sport-ը: Մրցաշրջան, որում Տևեսը «Սերիա Ա-ի» 18 խաղում դարձել է 11 գոլի  հեղինակ և արդեն իսկ համարվում է Յուվեի առաջատարներից մեկը, սա գրեթե նույնն է, ինչ 21 խաղում 25 գնդակը «Լա Լիգայում»:

Ի՞նչ ես հիշում ընկերոջդ մահվան հետ կապված:

Ես միշտ հեռու էի մնում այն ամենից, ինչը ինձ կարող էր վնասել: Նա (Կաբանյասը) և այլ տղաներ ընտրեցին ավելի վտանգավոր ճանապարհ, բայց ոչ-ոք ինձ չի ստիպել հետևել իրենց անցած ուղղուն:

Ինչպիսի՞ զգացողություններ է ունենում երեխան, մեծանալով Բուենոս Այրեսի «անիծված» թաղամասում:

Այնտեղ միանգամից տղամարդ ես դառնում: Երկար մնալ երեխայի կարգավիճակում`            անթույլատրելի շքեղություն է: Կյանքը շատ բարդ է՝ քնում ես կրակոցների ներքո, ընկերներդ մահանում են քո աչքերի առաջ, իսկ հաջորդ օրը շատ հաճախ ուտելու որևէ բան չես ունենում: Ֆուերտե Ապաչից կամ ընդհանրապես դուրս չես գալիս, կամ դուրս ես գալիս որպես իսկական տղամարդ: Բայց իմ ժամանակ այնտեղ գոնե որոշակի ներքին կանոնակարգ կար:

Ի՞նչ նկատի ունես:

Ուզում եմ ասել, որ թմրանյութերը այնտեղ կյանքը ավելի վատն են սարքել: Նրանք ամենուր են:

Դու շուտ ես կորցրել հորդ, նրան սպանե՞լ էին:

Այո, բայց ես չեմ ցանկանում ադ մասին խոսել:

Դու մի՞շտ ես հարձակվող եղել:

Այո, նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ փորձում էին ավելի հեռու պահել դարպասներից:

Ասում են թե դուք խաղացել եք աղբի մեջ, որտեղ կարելի էր բազմաթիվ հիվանդություններով վարակվել:

Այո, ես այնտեղ սովորեցի երբեք չհանձնվել:

Գոլ խփելը հեշտ գործ չէ, բայց երբ դու կորցնում ես գնդակը, հետապնդում ես հակառակոդներին մինչև Բուֆֆոնի մոտ:

Դա իմ ֆուտբոլն է և հենց այն է, ինչը ներծծել եմ իմ մեջ Ֆուերտե Ապաչեից:

Եթե ես ասեմ «Բոկա»..

Այն իմ կյանքն է, ես միշտ սիրել եմ այդ ակումբը: Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նշեցի իմ դեբյուտը «Բոկա Խունիորսի» կազմում: Ես դեռ 18 տարեկան չկայի, մենք խաղում էինք «Տալյարես դի Կորդոբայի» դեմ: Ես քիչ մնացի ակումբում, ֆինանսական խնդիրների պատճառով ինձ վաճառեցին «Կորինտիանսին», բայց շատ բան հասցրեցի հաղթել և մեծ հաճույք էի ստանում դրանից: Հիշում եմ Միջմայրցամաքային գավաթի մեծագույն հաղթանակը, «Լիբերտադորեսի» գավաթում «Ռիվերտ Պլեյտի» դեմ ստացած կարմիր քարտը, երբ նոր էի հավասարեցրել հաշիվը և մրցավարն ինձ հեռացրեց գոլը տոնելու ընթացքում արածիս համար: Մենք դուրս եկանք եզրափակիչ, որը բաց թողեցի և որում մենք պարտվեցինք «Օնսե Կալդասին»: Ի ուրախություն ինձ,  ես կարողացա մինչ «Կորինտիանս» տեղափոխությունս հաղթել Հարավային Ամերիկայի գավաթում:

Ցանականու՞մ ես վերադառնալ:

Եվ անպայման կանեմ դա: Բայց այս պահին իմ բոլոր մտքերը կապված են Յուվեի հետ: Ինձ իրոք շատ հաճելի է Թուրինում, որտեղ կծնվի իմ հաջորդ տղան՝ Լիտո-կրտսերը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` կնոջս հոսպիտալացվելուց հետո ցուցաբերած հարգանքի և սիրո համար: Այժմ նա կրկին ինձ հետ է և ես երջանիկ եմ:

Խոսենք Յուվեի մասին: «Սկուդետտո» և «Եվրոպայի Լիգա», դա հնարավո՞ր ես համարում:

Ցանկանում եմ երկու մրցանակներն էլ հաղթել: Արդեն հաղթել եմ Արգենտինայի, Բրազիլիայի և Անգլիայի առաջնություններում: Իտալիան կարող է դառնալ չորրորդ երկիրը: Ցանկանում եմ իմ տեղը ունենալ ակումբի պատմության մեջ:

Իսկ «Եվրոպայի լիգա՞ն»:

Դա միակ մրցանակն է, որը չեմ շահել ակումբային ֆուտբոլում:

Չեմպիոնությունը արդեն ձեր գրպանո՞ւմ է:

Ցավոք սրտի` ոչ: Առջևում ծանր արտագնա հանդիպումներ են սպասվում «Նապոլիի», «Ռոմայի», «Միլանի» և «Ուդինեզեի» դեմ: Պետք է քրտնաջան աշխատել:

«Ռոմա», թե՞ «Նապոլի»:

«Ռոմա», բայց երկու թիմերն էլ հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում:

Ո՞վ է «Սերիա Ա»-ում հանդես եկող ֆուտբոլիստներից ամենաշատը տպավորություն գործել քեզ վրա:

Ես զարմացած եմ Կալյեխոնի առաջխաղացմամբ:

Ի՞նչ կարծիքի ես «Սերիա Աի» մասին:

Այն ամենաբարդ ֆուտբոլային լիգան է: Ֆուտբոլի «համալսարան», որտեղ տակտիկան ամենաբարձր հարթության վրա է գտնվում: Յուրաքանչյուր մարզադաշտում քեզ բարդություններ են սպասվում: Եթե կարողանում ես գոլեր խփել այստեղ, դա կկարողանաս անել յուրաքանչյուր այլ տեղում:

Նախորդ հոդվածը‘Թուրքական կառավարությունը պատերազմ է հայտարարում «զուգահեռ պետությանը»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն քննարկում են Ուկրաինային ֆինանսական օգնություն տարմադրելու հարցը’