‘
«Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ գլխավորել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լեսթեր»-ի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ 58-ամյա մասնագետը հեռացվել էր մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից սեպտեմբեր ամսվա վերջին:
Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ «աղվեսներ»-ը թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել են Կրեյք Շեքսպիրին: Դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել:
‘