‘
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում սեպտեմբերի 29-ին՝ «Ատլետիկոյի» հետ կայանալիք մադրիդյան դերբիից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է հետևյալը: «Չի կարելի է ասել, որ «Ատլետիկոն» տվյալ պահին գերազանում է «Ռեալին»: Այո, նրանք ավելի ագրեսիվ են գործում և մեզ գերազանցում են ֆիզիկապես: «Ռեալն» էլ գերազանցում է մրցակցին՝ իր կարգով: Մեր խաղային որոշ խնդիրներ ինձ չեն անհանգստացնում, քանի որ կատարելագործվելու համար ժամանակ է պետք: «Ատլետիկոն» այն թիմն է, որն ունի Սիմեոնե-ֆուտբոլիստին հատուկ գծեր՝ ագրեսիվություն և մարտավարական ճկունություն», — հայտարարել է Անչելոտին:
‘