‘Կարլո Անչելոտի. Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ’

760

«Ռեալ Մադրիդի» իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին «Լևանտեի» դեմ խաղից առաջ կազակերպված մամլո ասուլիսում անդրադարձել է իրենց նախկին խաղացող Մեսութ Օզիլին:  «Օզիլին մաղթում եմ ամենալավը, բայց նա մեզ անհրաժեշտ չէ: Հարձակման հետ կապված՝ մենք ընդհանրապես խնդիրներ չունենք, մեզ մնում է միայն բալանսավորել մեր խաղը, և դրան մենք արդեն հասանք «Կոպենհագենի» դեմ խաղում: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա մենք պետք է զրուցենք Ուելսի ազգային հավաքականի հետ, բայց կարծում եմ՝ նա դեռ 15 օր պետք է մարզվի առանձին ծրագրով», — նշել է Անչելոտին:

Նախորդ հոդվածը‘Վաչե Տերտերյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալության հարցը կարելի է համարել փակված’
Հաջորդ հոդվածը‘Որ տարիքում է հնարավոր լույս աշխարհ բերել վունդերկինդ’