‘
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող Կարլսեն — Կարուանա դիմակայության երկրորդ պարտիան էլ խաղաղ ելք ունեցավ:
Խաղարկվեց թագուհու գամբիտ, և դիրքը հավասարվեց: Ճիշտ է՝ սևերով խաղացող Կարուանան միջնախաղում որոշակի դիրքային առավելություն ստացավ, ինչն էլ վերջնախաղում դարձրեց զինվորի առավելություն, սակայն Կարլսենը հմտորեն պաշտպանվեց,
և ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստին ավելին անել չհաջողվեց: Մրցակիցները 49-րդ քայլում ոչ-ոքի համաձայնվեցին:
Երրորդ պարտիան կսկսվի նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 19:00-ին:
‘